Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-204-21.06.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2 . Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերից «մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին» բառերը, իսկ 5-րդ եւ 6-րդ մասերից «` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն ստացած գումարները» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասում «մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով:

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված եկամուտների աղբյուրների դասակարգմանը համապատասխան, իսկ մաքսավճարը՝ որպես պետական տուրք:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: