Armenian ARMSCII Armenian
Կ-204-21.06.2019-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 2-4-րդ մասերից հանել «մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին» բառերը, իսկ 5-րդ եւ 6-րդ մասերից «՝ առանց հաշվի առնելու սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն ստացած գումարները» բառերը:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասում «մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով:

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված եկամուտների աղբյուրների դասակարգմանը համապատասխան, իսկ մաքսավճարը մուտքագրվում է որպես պետական տուրք:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: