Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-20420-21.06.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 88-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում «համայնքի բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող արտաբյուջետային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «համայնքի բյուջե» բառերով:

Հոդված 2. Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասից «կամ որեւէ բանկում» բառերը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին համայնքների արտաբյուջետային հաշիվներում առկա արտաբյուջետային միջոցները, բացառությամբ Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջոցների, մուտքագրվում են համապատասխան համայնքի բյուջե՝ որպես ազատ մնացորդ

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սահմանել, որ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ համապատասխան համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարվում են տվյալ համայնքի 2019 թվականի բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր:  Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին: