Հոդված 2. Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կամ որեւէ բանկում» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին համայնքների արտաբյուջետային հաշիվներում առկա արտաբյուջետային միջոցները, բացառությամբ Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջոցների, մուտքագրվում են համապատասխան համայնքի բյուջե` որպես ազատ մնացորդ:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ համապատասխան համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարել տվյալ համայնքի 2019 թվականի բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին: