Armenian ARMSCII Armenian
Կ-20418-21.06.2019-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 56-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Ոստիկանության բժշկական հաստատության կողմից քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով կարող են մատուցվել բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն ընդունում են սույն օրենքից բխող այն ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, որոնց ընդունումը սույն օրենքով վերապահված է այդ մարմիններին: