Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-206-24.06.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի վերնագիրը «վարձու» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ աշխատանքային, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման, կապալի կամ քաղաքացիաիրավական բնույթի ցանկացած այլ պայմանագրով)» բառերով:

2. Նույն հոդվածի 1-ին մասը «Վարձու» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ աշխատանքային, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման, կապալի կամ քաղաքացիաիրավական բնույթի ցանկացած այլ պայմանագրով)» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա:

Այդ պայմանագրերով, սակայն, չկա որեւէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ:

Հետեւաբար, կարծում ենք, որ նման սահմանափակումը չունի որեւէ հիմնավորում եւ առաջացնում է չհիմնավորված խտրականություն:

Ներկայացված օրենսդրական փոփոխության առաջարկով նախատեսվում է հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունը կիրառել նաեւ ծառայությունների մատուցման եւ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հունիսի 20-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 

126 Է. Մարուքյան
122 Ս. Գրիգորյան
125 Գ. Գորգիսյան
123 Ս. Ալեքսանյան
115 Ա. Բաբաջանյան
124 Գ. Բաղդասարյան
116 Ա. Խաչատրյան
127 Մ. Թանդիլյան
117 Ա. Սամսոնյան
128 Է. Անդրեասյան
118 Հ. Բաբայան
129 Ռ. Ստեփանյան
119 Ա. Եղիազարյան
130 Տ. Սիմոնյան
120 Ա. Կոստանյան
131 Հ. Այվազյան
121 Կ. Սիմոնյան
132 Ս. Մինասյան
 

20 հունիսի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

-  խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

-  նախագծի ընդունման հիմնավորումը,

-  տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:
 

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ