Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-545-21.03.2005-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-510-Ն), 11 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Սույն օրենքի գործողության ժամկետը մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ն է»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքնակամ շինարարություն իրականացրած հազարավոր անձինք տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունեցել սահմանված կարգով հայտեր ներկայացնել ինքնակամ կառուցված շենքերն ու շինություններն օրինականցնելու համար։ Օրենքի գործողության ժամկետի ավելացումը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին իրացնել օրենքով իրենց ընձեռնված իրավունքը։