Armenian ARMSCII Armenian
211-28.06.2019-

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին :

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում:
 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2019թ. հունիսի 28