Հոդված 1. «ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի օրենքի այսուհետ (օրենքի) 7-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր բովանդակությամբ.
«Նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում եւ փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաեւ վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում եւ փոխանցում է ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՀՀ Հարկային օրենսգրքում» տարեկան կտրվածքով եկամտային հարկ այլեւս չի վճարվում նոտարների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից եւ դրա փոխարեն վճարվում է տարեկան կտրվածքով շահութահարկ, հետեւաբար նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը պետք է սոցիալական վճարը հաշվարկեն եւ փոխանցեն ոչ թե եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետում, այլ շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետում:
2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.
«ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով առաջարկվող փոփոխությունների պատճառն է.
Առկա օրենսդրական լուծման միջոցով այն տեխնիկական բացթողնման վերացումը, որի հետեւանքով առկա է հակասություն «ՀՀ հարկային օրենսգրքով» սահմանվող նորմերի եւ այս օրենքի միջեւ:
Առաջարկվող կարգավորումը
Առաջարկվում է «ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել փոփոխություն, որպեսզի չլինի հակասություն «ՀՀ հարկային օրենսգրքի» հետ:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա օրենսդրական վերը ներկայացված կարգավորման միջոցով վերացնել հակասությունը, որը առկա է սույն օրենքում եւ «ՀՀ հարկային օրենսգրքում»:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
-նախագծի ընդունման հիմնավորումը,
-օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` (5) էջ:
Հարգանքով` Գեւորգ Պապոյան /057/