Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում՝
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար | 10.50» |
տողից հետո լրացնել հետեւյալ տողով.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ | 10.50», |
իսկ
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար | 10.00» |
տողից հետո՝ հետեւյալ տողով.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար | 10.00»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: