Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-547-22.03.2005-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-217, այսուհետեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «ա» կետում «տարածքների» բառից հետո լրացնել «կայուն զարգացման եւ դրանց» բառերը, իսկ «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) շենքերի, շինությունների նախագծման եւ շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաեւ տարածքների բարեկարգմանբոլոր տեսակները :»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի«դ» կետի «հինգերորդ մասի «ա»-«գ» կետերով» բառերը փոխարինել «չորրորդ մասի «ա» եւ «բ» կետերով» բառերով, իսկ «սահմանված» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերովնախատեսված դեպքերում` նաեւ այլ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 101 -րդ հոդվածի` «դ» կետի «հինգերորդ» բառը փոխարինել «չորրորդ» բառով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Տեղական ինքնակառավարման մարմինները (բացառությամբ` թաղային համայնքների) կարող են ընդունել բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակասելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի եւ տարածքների գոտիավորման պահանջներին, սահմանում է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման եւ կառուցապատման կանոնները տվյալ համայնքում:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել 143 -րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 143 . Քաղաքաշինական գործունեության եւ հողօգտագործման կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում

Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է բնակավայրի գլխավոր հատակագծով (բացառությամբ` թաղային համայնքների) եւ գոտիավորման նախագծերով :

Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` տարածքային ռեսուրսների եւ կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության եւ համալիր գնահատականի հիման վրա հիմնավորում եւ ամրագրում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում է սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական եւ տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական եւ տեխնածին վտանգավոր երեւույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, բնության հուշարձանների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, հիմնական (բազային) գոտիավորմամբ կանոնակարգում է բնակավարի (բնակավայրերի) եւ դրա (դրանց) սահմաններից դուրս քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող տարբեր նպատակային եւ գործառնական նշանակության հողերի օգտագործման խնդիրները, սահմանում է դրանց նկատմամբ պարտադիր պահանջները եւ տարածքների իրացման եւ կառուցապատման հերթականությունը:

Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերը առաջին անգամ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց փոփոխություններն (առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության) իրականացվում են ըստ անհրաժեշտության եւ հաստատվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների գոտիավորումն ըստ օժանդակ գոտիների կանոնակարգվում է գոտիավորման նախագծերով (այսուհետեւ՝ գոտիավորման նախագիծ)` «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով (այսուհետեւ` բնակավայրի գլխավոր հատակագիծ) սահմանված հիմնական (բազային) գոտիավորման հիման վրա:

Մինչեւ տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը կազմվում է բնակավայրի, ինչպես նաեւ բնակավայրից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա բոլոր տարածքների համար` բնակավայրի գլխավոր հատակագծի կազմում:

Տասնհինգ հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը կազմվում է բնակավայրի գլխավոր հատակագծով առաջնահերթ կառուցապատման համար առանձնացված տարածքների համար:

Թաղային համայնքների գոտիավորման նախագծերը մշակվում են Երեւանի գլխավոր հատակագծով սահմանված հաջորդականությամբ եւ ժամկետներում:

Համայնքի վարչական սահմաններում (բացառությամբ` սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված տարածքների) հողօգտագործումը կանոնակարգվում է հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաներով` Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Հոդված 17. Քաղաքաշինական փաստաթղթերը

1. Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են եւ բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր եւ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:

2. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, դրանց խմբերի կամ առանձին հատվածների համար:

3. Քաղաքաշինական գործունեությունը տարածական պլանավորման բնագավառում` տնտեսական, սոցիալական, մշակութային եւ բնապահպանականգործոնների փոխկապակցված տարածական ամրագրումն է եւ նպատակաուղղված է կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձեւավորմանը` քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերում տարաբնակեցման համակարգերի, տարածքների համաչափ զարգացման եւ նպատակային օգտագործման հիմնական ուղղություններն ու պայմանները սահմանելու միջոցով:

4. Քաղաքաշինական ծրագրային (կամ` տարածական պլանավորման, այսուհետեւ` տարածական պլանավորման) փաստաթղթեր են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման եւ տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերը.

բ) Հայաստանի Հանրապետության մարզերի, ինչպես նաեւ մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող տարածքային հատակագծման նախագծերը.

գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերը.

դ) գոտիավորման նախագծերը.

ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների, բնության հատուկ պահպանվող տարածքների նախագծերը.

զ) լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաեւ արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ եւ սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման նախագծերը` հանրապետության եւ առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար:

5. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» եւ «բ» կետերով սահմանված փաստաթղթերի մշակումը պարտադիր է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության եւ մարզերի համար, «գ» կետերով սահմանված փաստաթղթերինը` համայնքների համար, իսկ «դ» կետերով սահմանված փաստաթղթերինը` համայնքների եւ համայնքների սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների համար:

6. Սույն հոդվածի չորրորդ մասի «ե» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

7. Սույն հոդվածի չորրորդ մասի «զ» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են ըստ անհրաժեշտության եւ հաստատվում են պատվիրատուի կողմից (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

8. Սույն հոդվածի չորրորդ մասով ներառված փաստաթղթերը կազմելիս պարտադիր կարգով հաշվի են առնվում սահմանված կարգով հաստատված տարածական պլանավորման այլ փաստաթղթերի դրույթները` կազմվող փաստաթղթին առընչվող մասով:

9. Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթները հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային եւ համայնքային սոցիալ-տնտեսական եւ տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում՝ տվյալ ծրագրին առնչվող մասով:

10. Սույն հոդվածիչորրորդ մասի «ա» եւ «բ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են պետական բյուջեի միջոցների հաշվին եւ հաստատվում են սույն օրենքի 10-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան:

11. Սույն հոդվածի չորրորդ մասի «գ» եւ «դ» կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորմանփաստաթղթերը մշակվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին եւ հաստատվում են Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (բացառությամբ` սույն օրենքի 143 հոդվածով սահմանված դեպքերի) :

12. Երեւանի գլխավոր հատակագիծը եւ դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը :

13. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

14. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են՝

ա) կառուցապատման նախագծերը, ինչպես նաեւ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով գործառական տարածքների հատակագծման եւ բարեկարգման նախագծերը.

բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի եւ շինությունների կառուցման, դրանցվերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաեւ ինժեներական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների եւ դրանց մասերի նախագծերը։

15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը, ելնելով հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի եւ քաղաքաշինական կանոնադրության պահանջներից, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման եւ քաղաքաշինական պարտադիր պայմաններ, պահանջներ եւ սահմանափակումներ։

16. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով։

17. Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր մշակողին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:

18. Սույն հոդվածի 16-րդ կետով սահմանված մարմնի կողմից համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը, բացառությամբ քաղաքացիների սեփական կարիքների համար մշակված նախագծային փաստաթղթերի, որոնք սահմանված կարգով համաձայնեցումից հետո համարվում են հաստատված:

19. Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար եւ պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար։

20. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

Հոդված 7 . Օրենքի 19-րդ հոդվածի հինգերորդ մասի «ե» կետում «նշանակության» բառից հետո լրացնել «եւ հատուկ պահպանվող» բառերը, իսկ վեցերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Սույն հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինական գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճատարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց եւ կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:

Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճատարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված մարմնին:

Երեւան քաղաքում շինարարության թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարվում է համապատասխան թաղային համայնքի բյուջե` ըստ օբյեկտի գտնվելու վայրի:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարությունը հնարավոր չէ առանց նույն վայրում գտնվող շենքի (շենքերի) եւ/կամ շինության (շինությունների) քանդման, ապա սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, հանդիսանում է նաեւ քանդման թույլտվություն:

Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, ապա քանդման թույլտվությունը տրվում էճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միաժամանակ՝ մինչեւ շինարարության թույլտվություն ստանալը:

Երեւան քաղաքում քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարվում է համապատասխան թաղային համայնքի բյուջե` ըստ օբյեկտի գտնվելու վայրի:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել 261 հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ `

«Մարզպետը, Երեւանի քաղաքապետը, քաղաքային համայնքի ղեկավարը կարող են սույն օրենքի 6-րդ, 14-րդ, 17-րդ, 20-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածներով սահմանված գործառույթների կատարման լիազորությունները փոխանցել համապատասխանաբար մարզպետարանի, Երեւանի քաղաքապետարանի, քաղաքային համայնքի պաշտոնատար անձանց:»:

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի բացակայության դեպքերում, մինչեւ դրանց մշակումն ու հաստատումը, տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի 17-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ եւ 26-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության մարզպետն իրականացնում է մինչեւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածով նախատեսված պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն համայնքներին փոխանցելը:»: