Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-231-22.07.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 210-րդ եւ 211-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, 210-րդ եւ 211-րդ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարարության զարգացման եւ խրախուսման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6 -ի N1030 -Լ որոշման Հավելված N1-ի՝ «ՀՀ կառավարության 2018 - 2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 228-րդ կետի 3-րդ դրույթի իրագործման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ եւ 211-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար՝
 

եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ, որպես պատասխանատվության միջոց բոլոր դեպքերի համար սահմանված է տուգանքը, այսինքն նշված հանցագործությունների համար կիրառվում է քրեական պատասխանատվության ամենամեղմ տեսակը՝ տուգանքը, քանի որ այդ հանցագործությունները դիտվում են որպես նվազ հանրային վտանգավորություն ունեցող:

Ավելին 01.01.2018թ. ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածը նույնպես սահմանում է պատասխանատվություն ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելու համար: Նշված արարքը իր բնույթով հանդիսանում է հարկային պատասխանատվություն ենթադրող արարք, այլ ոչ թե քրեական կամ վարչական, հետեւաբեր Հարկային օրենսգրքով նշված արարքի համար պատասխանատվություն սահմանելը առավել արդարացված է:

Ապաքրեականացման վերոհիշյալ առաջարկների ձեւավորման նպատակով ուսումնասիրվել է  Լիտվայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Էստոնիայի, Լատվիայի, Մոլդովայի եւ այլ երկրների Քրեական օրենսգրքերը եւ համապատասխան կարգավորումները:

Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի.

Հոդված 210.

«Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը»

Ուսումնասիրված երկրներից նշված արարքը քրեականացված է Լատվիայում, Մոլդովայում, Վրաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ուկրաինայում:

Որպես քրեական արարք չի դիտվում Լիտվայում, Բելառուսում: Էստոնիայի քրեական oրենսգիրքը նշված արարքի հանցակազմի պարտադիր պայման է դիտում կեղծված ակցիզների օգտագործմամբ ապրանքների իրացումը:

Նշված երկրների Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունները նշված արարքի համար նախատեսում են վարչական պատասխանատվություն:

Հոդված 211.

«Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը»

Ուսումնասիրված երկրներից նշված արարքը քրեականացված է Վրաստանում եւ Ղազախստանում:

Որպես քրեական արարք չի դիտվում Լիտվայում, Լատվիայում, Բելառուսում, Մոլդովայում, Էստոնիայում, Ղրղզստանում, Ուկրաինայում:

Ուսումնասիրված երկրներից Էստոնիայում, Մոլդովայում, Լատվիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բելառուսում նշված արարքը դիտվում է որպես վարչական պատասխանատվություն:

Վերոգրյալից ելնելով առաջարկվում է.

առաջարկվում է ամբողջությամբ ապաքրեականացնել վերոհիշյալ նվազ հանրային վտանգավորություն ունեցող տնտեսական հանցագործությունները, այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը, դրանց համար սահմանելով վարչական պատասխանատվության միջոցներ:

Միաժամանակ, ի կատարումն մշտապես գործող ֆինանսատնտեսագիտական նախարարական կոմիտեի ս.թ. ապրիլի 26-ին կայացած նիստի   N ԿԱ/58-2019 արձանագրության N15-րդ կետի եւ հաշվի  առնելով ներկայացված իրավախախտումներին առնչվող հոդվածների ապաքրեականացման հետ կապված հնարավոր չարաշահումները, առաջարկվում է.
 

Նախագծով չի բարձրացվել մինչեւ հիսուն հազար դրամ ընդհանուր արժեքով ապրանքների օտարման իրավախախտումների համար սահմանված տուգանքները, քանի որ  նշված իրավախախտումները կատարող տնտեսվարողների գերակշիռ մասը հանդիսանալու են ՓՄՁ սուբյեկտներ, իսկ ՀՀ հարկային օրենսգրքով այդ իրավախախտումների համար արդեն իսկ սահմանված են բարձր տուգանքներ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացմանը:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են գործարարության զարգացմանը եւ խրախուսմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսական գործունեության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների եւ պետության ֆինանսական իրավաչափ շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

6  հունիսի 2019 թվականի  N   713  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. հունիսի  7
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 713-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
 
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`         ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ