Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-235-23.07.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի մարտի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին:

Կոնվենցիայով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Կոնվենցիան հետապնդում է երկու հիմնական նպատակ`

1) բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար,

2) ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների (կամ չի փոփոխվում):

Կոնվենցիայով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

Կոնվենցիայով երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում: Այդպիսի համագործակցությունը ներառում է կրկնակի հարկմանը եւ հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակում` հարկումից խուսափելը կանխելու նպատակով:

Կոնվենցիայի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոնվենցիայի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի այն դրույթը, որի համաձայն «Անշարժ գույք» տերմինի բացատրության ներքո ընդգրկված է նաեւ գյուղատնտեսությունում եւ անտառային տնտեսությունում օգտագործվող անասունների գլխաքանակը, մեր կարծիքով, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի դրույթներին, համաձայն որոնց անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա եւ վերգետնյա շենքերը, շինությունները եւ հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության, այլ ոչ թե անասունները:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի այն դրույթները, որոնց համաձայն Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը եւ ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ենթակա են հարկման միայն այդ պետությունում եւ այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը, մեր կարծիքով, հակասում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներին, համաձայն որոնց ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը, իսկ ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող շահույթը:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի ա) եւ դ) ենթակետերի այն դրույթները, ըստ որոնց գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 0 եւ 15 տոկոսը, մեր կարծիքով, հակասում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի դրույթներին, որոնց համաձայն հարկային գործակալի կողմից շահաբաժինների հարկման 5, 10 եւ 20 տոկոս է նախատեսված:

 Տեքստի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ կետերի այն դրույթները, համաձայն որոնց շարժական եւ անշարժ գույքից, հիմնական կապիտալի բաժնետոմսերի օտարումից առաջացած գույքի արժեքի հավելաճը, 14-րդ հոդվածի 1-ին կետի այն դրույթը, որի համաձայն Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած աշխատավարձը, ռոճիկը եւ համանման այլ վարձատրությունները, 16-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթը, ըստ որի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը, 18-րդ հոդվածի կենսաթոշակների հարկման վերաբերյալ դրույթը, ըստ որոնց ենթակա են հարկման միայն այդ պետությունում հակասում են՝

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի՝

ա) 3-րդ հոդվածի առաջին մասի դրույթներին, համաձայն որոնց Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք,

բ) 4-րդ հոդվածի այն դրույթին, որի համաձայն ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս ստացման ենթակա` հաշվեգրված հարկվող եկամուտը:

Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա` հաշվեգրված հարկվող եկամուտը:

Հայտնում ենք, որ Կոնվենցիան թեեւ պարունակում է օրենքին հակասող դրույթներ, սակայն չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ գտնում ենք, որ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի  եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթների հիմքով:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի որոշ դրույթներ հակասում են Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի այն դրույթը, որի համաձայն «Անշարժ գույք» տերմինի բացատրության ներքո ընդգրկված է նաեւ գյուղատնտեսությունում եւ անտառային տնտեսությունում օգտագործվող անասունների գլխաքանակը, մեր կարծիքով, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի դրույթներին, համաձայն որոնց անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա եւ վերգետնյա շենքերը, շինությունները եւ հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության, այլ ոչ թե անասունները:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի այն դրույթները, որոնց համաձայն Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը եւ ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ենթակա են հարկման միայն այդ պետությունում եւ այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը, մեր կարծիքով, հակասում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներին, համաձայն որոնց ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը, իսկ ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող շահույթը:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի ա) եւ դ) ենթակետերի այն դրույթները, ըստ որոնց գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 0 եւ 15 տոկոսը, մեր կարծիքով, հակասում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի դրույթներին, որոնց համաձայն հարկային գործակալի կողմից շահաբաժինների հարկման 5, 10 եւ 20 տոկոս է նախատեսված:

 Տեքստի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ կետերի այն դրույթները, համաձայն որոնց շարժական եւ անշարժ գույքից, հիմնական կապիտալի բաժնետոմսերի օտարումից առաջացած գույքի արժեքի հավելաճը, 14-րդ հոդվածի 1-ին կետի այն դրույթը, որի համաձայն Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած աշխատավարձը, ռոճիկը եւ համանման այլ վարձատրությունները, 16-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթը, ըստ որի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը, 18-րդ հոդվածի կենսաթոշակների հարկման վերաբերյալ դրույթը, ըստ որոնց ենթակա են հարկման միայն այդ պետությունում հակասում են՝

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի՝

ա) 3-րդ հոդվածի առաջին մասի դրույթներին, համաձայն որոնց Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք,

բ) 4-րդ հոդվածի այն դրույթին, որի համաձայն ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս ստացման ենթակա` հաշվեգրված հարկվող եկամուտը:

Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա` հաշվեգրված հարկվող եկամուտը:

Հայտնում ենք, որ Կոնվենցիան թեեւ պարունակում է օրենքին հակասող դրույթներ, սակայն ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի  եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթների հիմքով:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման առնչությամբ չեն առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ
 
16  մայիսի 2019 թվականի  N  570 - Ա
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ  ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ  ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մայիսի  20
        Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

          պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ "Ազգա՟յին ժողովի կանոնակարգ" Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հա՟յաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռ՟նու՟թյուն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում "Հայաս՟տանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին" կոն՟վենցիան վավերացնելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են "Հայաս՟տանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին" կոնվենցիան, օրենսդրական նախաձեռնության վերա՟բերյալ Հա՟յաս՟տանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 570-Ա որոշումը, կոնվենցիայի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփո՟խու՟թյուն՟ներ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, կոնվենցիայի վավերացման նպատակա՟հարմարության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետա՟՟կան բյուջեի եկա՟՟մուտ՟ների էական նվա՟զե՟՟ցման կամ ծախ՟՟՟՟սերի ավելա՟ցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (9 հուլիսի 2019 թվականի ՍԴՈ-1474):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հան՟րա՟պետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառա՟վա՟րության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանր՟ա՟պե՟տու՟թյան ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
 

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ