Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5471-22.03.2005-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(7 մայիսի 2002թ. ՀՕ-337, այսուհետեւ` օրենք) 85-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի, 32-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերի, 33-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 37-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերի, 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի, երկրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 39-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի եւ երկրորդ մասի, 45-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի դրույթներով սահմանված լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը, ընդ որում` 32-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ եւ 19-րդ կետերով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված լիազորությունները Երեւան քաղաքում կարող է իրականացնել նաեւ Երեւանի քաղաքապետի կողմից լիազորված քաղաքապետարանի պաշտոնատար անձը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ

1. Նախագծի մշակումը պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով շինարարության եւ քանդման թույլտվությունների տրամադրման իրավասությունը Երեւանում` Երեւանի քաղաքապետին վերապահելու դրույթների ամրագրման առաջարկությամբ: Նախագծով սահմանված են նաեւ այն գործառույթները, որոնց կատարումը կարող է փոխանցվել վերջինիս կողմից լիազորված անձանց:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ, բացի «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կից ներկայացվող օրենքի նախագծի, այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

3. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը չի հանգեցնում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացմանը կամ նվազեցմանը։

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից։