Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5471-22.03.2005-ՖՎ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի ՀՕ-337) 85-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի, 32-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերի, 33-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 37-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերի, 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի, երկրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 39-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի եւ երկրորդ մասի, 45-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի դրույթներով սահմանված լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը, ընդ որում` 32-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ եւ 19-րդ կետերով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված լիազորությունները Երեւան քաղաքում կարող է իրականացնել նաեւ Երեւանի քաղաքապետի կողմից լիազորված քաղաքապետարանի պաշտոնատար անձը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: