Armenian ARMSCII Armenian
Կ-5471-22.03.2005-ՖՎ,ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337, այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետից հանել «կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը եւ օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետեւանքների վերացումը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ կետով`

«51 . Կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը եւ օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետեւանքների վերացումը:»:

Հոդված 3. Օրենքի 85-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի, 32-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերի, 33-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 37-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերի, 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի, երկրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 39-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի եւ երկրորդ մասի, 45-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի դրույթներով սահմանված լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը, ընդ որում` 32-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ եւ 19-րդ կետերով եւ 37-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված լիազորությունները Երեւանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել համապատասխան տեղակալին կամ Երեւանի գլխավոր ճարտարապետին:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: