Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5472-22.03.2005-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ . դեկտեմբերի 26-ի N ՀՕ -185 օրենքի, (այսուհետեւ` Օրենք) 7-րդ հոդվածի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքներն (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.

բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար.»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «1»-ին, «2»-րդ եւ «3»-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

Հիմնական օբյեկտների համար`

ա) մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաեւ մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների համար` մինչեւ 15000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`

բա) 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 30000 դրամ.

բբ) 501-ից մինչեւ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 50000 դրամ.

բգ) 1001 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 70000 դրամ:

Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ) մինչեւ 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 3000 դրամ.

դ) 20 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 5000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեւանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` մինչեւ 3000 դրամ.

բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից նախատեսվում է նաեւ կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեւանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաեւ նոր շինարարություն համար սույն հոդվածի «1»-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով:

գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարություն համար սույն հոդվածի «1»-ին կետով սահմանված նորմերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչեւ 5000 դրամ:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետում «Սույն հոդվածով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` առաջին, երկրորդ եւ երրորդ կետերի)» բառերը:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել «111 »-րդ հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.

«111 . Սույն հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում րնդգրկված սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5,քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ թաղային համայնքներում` 5.0 գործակցի կիրառմամբ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ-ի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ-ի գործունեության միջոցառումների ծրագրի 189-րդ կետով սահմանված հանձնարարականի համաձայն` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, համագործակցելով Երեւանի քաղաքապետարանի հետ, մշակել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետեւ` Նախագիծ) :

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով (այսուհետեւ` Օրենք) սահմանված է շինարարության թույլտվության համար գանձվող տեղական տուրքի միասնական դրույքաչափ: Ուստի նույն համայնքում կառուցվող օբյեկտների համար` անկախ դրանց չափերից, կառուցապատողից գանձվում է միեւնույն գումարը: Հաշվի առնելով այն, որ համայնքի տարածքում շինարարական օբյեկտների կառուցման եւ վերակառուցման ընթացքում լրացուցիչ ծանրաբեռնվում եւ աղտոտվում են հարակից տարածքներն ու ճանապարհները, խնդիրներ են առաջանում շինարարական աղբի պահեստավորման, կենսամիջավայրի վրա ազդեցություն ունեցող այլ գործոնների, ինչպես նաեւ ինժեներական ենթակառուցվածքներից օգտվելու առումով, Նախագծով ներկայացվող փոփոխություններով առաջարկվում է շինարարության թույլտվության համար գանձվաղ տեղական տուրքերի կիրառման տարբերակված մոտեցման սկզբունքի ներդրումը:

Այսպես, գործող Օրենքի համեմատությամբ զգալիորեն նվազեցված են մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի տների, ինչպես նաեւ հասարարական եւ արտադրական նշանակութլան «փոքր» օբյեկտներիհամար գանձվող տուրքի դրույքաչափերը:

Վերը նշված օբյեկտների թվարկում չներառված օբյեկտների համար գանձվող տուրքի դրույքաչափերը տարանջատված են ըստ վերջիններիս ընդհանուր մակերեսի չափի:

Օբյեկտների վերակառուցման դեպքերում շինարարության թույլտվությունների համար գանձվող վճարները եւս դասկարգված են` պայմանավորված վերակառուցվող օբյեկտի գաբարիտային չափերն ընդլայնող կառույցների առկայությամբ կամ բացակայությամբ:

Նախագծով առաջարկվում է սահմանված դրույքաչափերի համար կիրառել համապատասխան գործակիցներ, ընդ որում` սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային համայնքներում` 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ Երեւանիթաղային համայնքներում` 5.0:

Գործող Օրենքով սահմանված որոշ հասկացություններհամապատասխանեցվել են »Քաղաքաշինության մասին« ՀՀ օրենքով ամրագրված ձեւակերպումներին:

2. Սույն իրավական ակտի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանում փոփոխություն կատարել այլ իրավական ակտերում :

3. Սույն իրավական ակտի ընդունմամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտները կարտացոլեն տվյալ համայնքում կապիտալ շինարարության ոլորտում ներդրումային ակտիվությունը :

4. Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանկողմից` համագործակցելով Երեւանի քաղաքապետարանի հետ: Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի 14.01.05թ. N 51-1 հանձնարարականի` լրացուցիչ փոխհամաձայնեցված է շահագրգիռ մարմինների հետ :