Հոդված 1. « Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.
բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
Հիմնական օբյեկտների համար`
ա) մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաեւ մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների համար` մինչեւ 15000 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
բա) 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 30000 դրամ.
բբ) 501-ից մինչեւ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 50000 դրամ.
բգ) 1001 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 70000 դրամ:
Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`
գ) մինչեւ 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 3000 դրամ.
դ) 20 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 5000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեւանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` մինչեւ 3000 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից նախատեսվում է նաեւ կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեւանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաեւ նոր շինարարություն համար սույն հոդվածի «1»-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով:
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարություն համար սույն հոդվածի «1»-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչեւ 5000 դրամ:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասը «Սույն հոդվածով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` առաջին, երկրորդ եւ երրորդ կետերի)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 111 -րդմասով`
«111 . Սույն հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում րնդգրկված սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ թաղային համայնքներում` 5.0 գործակցի կիրառմամբ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: