ՀՈԴՎԱԾ 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (08 հոկտեմբերի 2003 թվականի, ՀO-15-Ն) 35.2.-րդ հոդվածի 1-ին մաս ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ oրվա համապատաuխան ժամը:
Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է եւu 10 րոպե` հաշված առաջարկի uտացման պահից, սակայն ոչ ավել քան տվյալ օրվա ժամը 18.00:»:
ՀՈԴՎԱԾ 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. նոյեմբերի 23-ի թիվ 1800-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 3-րդ կետի պահանջներից: Միաժամանակ ներկայացված օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնելու հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամը: