Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-251-13.08.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-211-Ն անտառային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Արտադրական նշանակության պետական եւ համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (լուսավորության, մաքրման, նոսրացման, անցումային), խնամքի եւ սանիտարական հատումների արդյունքում:»

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում՝

«հատուկ նշանակության» բառերից հետո լրացնել «պետական եւ համայնքային» բառերը

Հոդված 3. Օրենսգրքի 36- րդ հոդվածը լրացնել նոր 2.1 մասով՝

«2.1 պաշտպանական եւ հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերման նպատակով հատումներն իրականացվում են անտառավերականգնման կամավոր ընտրողական հատումների եղանակով՝ անտառի շահերից ելնելով հատման են նշանակվում հասուն, գերհասուն, վնասված, հիվանդություններով ու վնասատուներից վարակված, բնական վերաճին խանգարող ծառերը:»

Հոդված 4. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1. «մթերումն իրականացվում է» բառերից հետո հանել «միջանկյալ» բառը եւ «(խնամքի)» բառի փակագծերը

2. «մթերումն իրականացվում է» բառերից հետո լրացնել «անտառավերականգնման կամավոր ընտրողական,» բառերը

Հոդված 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում՝

հանել «(խնամքի)» բառի փակագծերը

Հոդված 6. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում՝

«միջանկյալ» բառից հետո լրացնել «(լուսավորության, մաքրման, նոսրացման, անցումային),» բառերը

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Աբովյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով՝

Արման Աբովյան

Դավիթ Մանուկյան

Հրանտ Մադաթյան

Էդուարդ Բաբայան