Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-548-23.03.2005-ՊԱ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈւԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ խնդիրը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները եւ ուղղությունները, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները։

2. Սույն օրենքի խնդիրն է ճանապարհային երթեւեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհա-տրանսպորտային պատահարների կանխման, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի, նրանց իրավունքների եւ օրինական շահերի, հասարակության եւ պետության շահերի պահպանումը:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

անբավարար տեսանելիություն՝ մառախուղի, անձրեւի, ձյունաթափի եւ (կամ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ինչպեu նաեւ օրվա մութ ժամանակ, առավոտյան ու երեկոյան` աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ ճանապարհի տեսանելիությունը եւ (կամ) մինչեւ 300 մետր տեuանելիության հեռավորություն.

ավտոդրոմ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով եւ տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.

ավտոհրապարակ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով եւ տարրերով կահավորված առանձնացված տարածք.

ավտոմոբիլ` ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու, ինչպեu նաեւ հիմնականում ոչ տրանuպորտային աշխատանքներ (ավտոկռունկ, հրշեջ մեքենա եւ այլն) կատարելու համար նախատեսված մեխանիկական տրանuպորտային միջոց.

բնակավայր` կառուցապատ տարածք, ուր կիրառվում են ճանապարհային երթեւեկության հատուկ կանոններ, եւ որի մուտքն ու ելքը նշված են համապատասխան ճանապարհային նշաններով.

երթեւեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթեւեկության համար.

Երթեւեկության գոտի` երթեւեկելի մաuի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է ավտոմոբիլների մեկ շարքով երթեւեկության համար.

երկաթուղային գծանց՝ նույն մակարդակի վրա ճանապարհի հատումը երկաթուղային գծերի հետ.

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց՝ կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող, ուղեւորներ եւ (կամ) բեռներփոխադրող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).

թույլատրելի առավելագույն զանգված՝ վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպության կողմից սահմանված է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.

խաչմերուկ` միեւնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթեւեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երեւակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.

կազմակերպված հետիոտնային շարասյուն՝ համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.

կազմակերպված տրանuպորտային շարաuյուն` մշտապեu միացված լապտերներով, անմիջապեu իրար հետեւից միեւնույն երթեւեկության գոտիով ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանuպորտային միջոցների խումբ, որն առջեւից ուղեկցվում է կապույտ կամ կապույտ ու կարմիր առկայծող փարոuիկները միացրած տրանuպորտային միջոցով.

կանգառ` մինչեւ 5 րոպեով կամ ուղեւորի նuտելու, իջնելու եւ (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.

կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթեւեկության այլ մասնակցի կամ որեւէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղեւորի նuտելու, իջնելու եւ (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.

կարգավորող` ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.

կողնակ` տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի եւ հետիոտնի երթեւեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեսված ճանապարհի տարր.

կցորդ (կիuակցորդ)` շարժիչով չկահավորված տրանuպորտային միջոց, որը նախատեuված է մեխանիկական տրանuպորտային միջոցով շարժման մեջ դրվելու եւ դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթեւեկելու համար.

հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անuարքության, վարորդի (ուղեւորի) ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.

հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող եւ դրա վրա գտնվող մարդու մկանային էներգիայով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի.

հետիոտն` տրանuպորտային միջոցից դուրu` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող անձի: Հետիոտնին հավաuարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային uայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ տանող կամ բեռնաuայլակ, uահնակ, մանկաuայլակ կամ հաշմանդամային uայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաեւ շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.

հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով եւ (կամ) գծանշումներով նշված եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթեւեկելի մաuի առանձնացված հատված.

ճանապարհ` առնվազն մեկ երթեւեկելի մաu ունեցող, իսկ առկայության դեպքում նաեւ տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ եւ բաժանարար գոտիներ ներառող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթեւեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեuտական կառույցի մակերես.

ճանապարհային երթեւեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման եւ (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.

ճանապարհային երթեւեկության անվտանգություն` ճանապարհա-տրանսպորտային պատահարներից երթեւեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակը.

ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ եւ այլն.

ճանապարհների ինժեներական կառույցներ՝ կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային եւ հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն եւ այլն.

ճանապարհատրանuպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում եւ դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի ժամանակ զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.

ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովում` ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը եւ դրանց հետեւանքների ծանրության նվազեցմանն ուղված գործունեություն.

ճանապարհային երթեւեկության մաuնակից (այuուհետ` երթեւեկության մաuնակից) - ճանապարհային երթեւեկությանը անմիջականորեն մաuնակցող անձ` վարորդ, հետիոտն կամ ուղեւոր.

ճանապարհային երթեւեկության կազմակերպում` ճանապարհային երթեւեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական եւ տեխնիկական համալիր միջոցառումներ.

մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթեւեկելի մաuին հարող կամ դրանից կանաչապատված գոտիով առանձնացված ճանապարհի տարր.

մեխանիկական տրանuպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, ներառյալ` տրակտոր եւ ինքնագնաց մեքենա, բացառությամբ` մոպեդի եւ ռելսային տրանսպորտային միջոցի.

մերձակա տարածք ` տրանuպորտային միջոցների միջանցիկ երթեւեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ եւ այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն uահմանակից տարածք.

միջազգային երթեւեկություն` այլ երկրում գրանցված եւ անընդմեջ կամ մինչեւ երկու ամսվա ընդմիջումով եւ մինչեւ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթեւեկությունը Հայաստանի Հանրապետությունում.

մոպեդ` մինչեւ 50 uմ3 բանվորական ծավալի շարժիչով եւ մինչեւ50 կիլոմետր-ժամ կառուցվածքային առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանuպորտային միջոց: Մոպեդին են հավասարեցվում նաեւ կախովի շարժիչով հեծանիվը եւ համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող այլ տրանuպորտային միջոցը.

մոտոցիկլետ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց: Մոտոցիկլետին են հավաuարեցվում նաեւ լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի եւ ուղեւորների` մինչեւ 400 կգ զանգվածով եռանիվ եւ քառանիվ մեխանիկական տրանuպորտային միջոցները.

ոչ սթափ վիճակ` մարդու օրգանիզմի վրա ալկոհոլային խմիչքի եւ (կամ) թմրադեղերի ազդեցության վիճակ.

որակավորման քննություն՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական եւ (կամ) գործնական քննություն.

վազանց` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանuպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ.

վարորդ` տրանuպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավաuարեցվում նաեւ վարել uովորեցնողը, ինչպես նաեւ ճանապարհով բեռնակիր եւ (կամ) հեծկան կենդանիներ կամ անաuուններ քշող անձը.

վթարային իրադրություն՝ երթեւեկության մասնակցի եւ (կամ) կարգավորողի գործողության եւ (կամ) անգործության հետեւանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.

տեսանելիության հեռավորություն` երթեւեկելի մասի մակարդակից 1,2 մետր բարձրության վրա գտնվող տեսակետից մինչեւ նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.

տրանuպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված uարքավորում փոխադրելու համար նախատեuված uարք.

ուղեւոր` տրանuպորտային միջոցի սրահում կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի եւ վարել uովորեցնողի.

օրվա մութ ժամանակ՝ արեգակնային լուսավորության բացակայության ժամանակահատվածը:

Հոդված 3. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են պայմանագրի նորմերը:

ԳԼՈւԽ 2

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Հոդված 4. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն) ճանապարհային երթեւեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ եւ երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական եւ այլ միջոցառումների համակարգ է:

2. Պետական քաղաքականությունն իրականացվում է սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համալիր եւ տարեկան ծրագրերով սահմանված կարգով։

Հոդված 5. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն են`

ա) երթեւկության մասնակիցների կյանքի եւ առողջության գերակայությունը տնտեսավարման գործունեության արդյունքների նկատմամբ.

բ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ժամանակ քաղաքացիների, հասարակության եւ պետության իրավունքների եւ օրինական շահերի հաշվեկշռվածության ապահովումը.

գ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը.

դ ) ճանապարհային երթեւեկության իրականացման միասնական կարգի սահմանումը:

2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:

Հոդված 6. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

Պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

ա) ճանապարհային երթեւեկության կազմակերպումը.

բ) տրանսպորտային գործունեության պետական կարգավորումը եւ տրանսպորտային համակարգի պետական կառավարումը.

գ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթեւեկության մասնակիցների անվտանգության ապահովումը.

դ) ճանապարհային երեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմանումը.

ե) ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց ծանրության աստիճանի եւ հետեւանքների նվազեցման նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ այլ անձանց գործունեության համակարգումը.

զ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման միջոցառումների նյութական եւ ֆինանսական ապահովումը.

է) տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը եւ քաղաքացիներին ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների ու պահանջների ուսուցումը.

ը) ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը.

թ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը եւ իրականացումը.

ժ) տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների ապահովագրման ոլորտում սոցիալական ուղղվածության քաղաքականության իրականացումը.

Հոդված 7. Ճանապարհային երթեւեկության կազմակերպումը

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է տրանսպորտային միոցների աջակողմյան երթեւեկություն։

2. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթեւեկության միասնական կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթեւեկության կանոններով:

Հոդված 8. Ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառումը

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների` ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետեւանքով տուժած անձանց, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում վարչական իրավախախտումների եւ քրեական հանցագործությունների քանակի, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը եւ դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշների պետական հաշվառում։ 

ԳԼՈՒԽ 3

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով սահմանված կարգով՝

ա) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համալիր եւ տարեկան ծրագրերը, ինչպես նաեւ դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները.

գ) հաստատում է ճանապարհային երթեւեկության կանոնները.

դ) սահմանում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման, տրանսպորտային միջոցների գրանցման ազգային ու միջազգային վկայագրերի եւ գրանցման համարանիշերի հատկացման կարգը.

ե) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների կառուցման, արտադրման ու շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ կահավորման անվտանգության ապահովման կարգը.

զ) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.

է) սահմանում է տրանսպորտային միջոցների գրանցման համարանիշերը հանելու կամ հատուկ տարածք բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցները ձեւակերպելու, պահպանելու ու բաց թողնելու կարգը.

ը) սահմանում է ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման եւ պահպանման, ինչպես նաեւ ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման ժամանակ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման եւ ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթեւեկության կազմակերպման սխեմաների համաձայնեցման կարգը.

թ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը, դրա իրականացման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնության ցույց տալու կարգը.

ժ) սահմանում է ճանապարհային երթեւեկության անվտանգության հիմնական ցուցանիշների պետական հաշվառման եւ հաշվետու տվյալների ձեւավորման կարգը.

ժա) սահմանում է «C», «D» եւ «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա տալու կարգն ու պայմանները.

ժբ) սահմանում է որակավորման քննություն հանձնելու եւ ազգային ու միջազգային վարորդական վկայական տալու կարգը.

ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների պարտադիր պետական տեխնիկական զննություն անցկացնելու կարգը.

ժդ) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը.

ժե) սահմանում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման կարգը.

ժզ) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները.

ժէ) սահմանում է վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները.

ժը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

Հոդված 10. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) մասնակցում է պետական քաղաքականության իրականացմանը.

բ) մասնակցում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համալիր եւ տարեկան ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը.

գ) վերահսկում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարմանը.

դ) տալիս է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցների շահագործման թույլտվությունը, ներառյալ` պետական գրանցումը, փաստաթղթերի եւ գրանցման համարանիշերի հատկացումը, ինչպես նաեւ միջազգային երթեւեկության մասնակիցներին տալիս է տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր.

ե) սահմանված կարգով տալիս է «C», «D» եւ «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա.

զ) ապահովում է ճանապարհային երթեւեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում եւ արգելում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.

է) ձեռնարկում է միջոցներ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ.

ը) ճանապարհները եւ դրանց ինժեներական կառույցները տեխնիկական նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով միջնորդագրեր կամ կարգադրագրեր է ներկայացնում համապատասխան մարմիններին.

թ) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն.

ժ) հրապարակում եւ (կամ) տրամադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն առնչվող տեղեկություններ.

ժա) համագործակցում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.

ժբ) քաղաքացիներից ընդունում է որակավորման քննություններ եւ նրանց տալիս է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային եւ միջազգային վկայականներ.

ժգ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

ԳԼՈւԽ 4
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 11. Ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման եւ պահպանման ժամանակ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները

1. Ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, վերանորոգումն ու պահպանումն իրականացնում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով իրենց տրված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նման իրավասություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ներառյալ` ճանապարհների սեփականատերերը:

2. Արգելվում է ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման եւ պահպանման ժամանակ ճանապարհային երթեւեկության անվտանգության վրա բացասաբար ազդող ինժեներական լուծումների հաշվին կապիտալ ծախսերի նվազեցումը:

Հոդված 12. Ճանապարհային երթեւեկության սահմանափակումը եւ (կամ) դադարեցումը

Ճանապարհներին երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել եւ (կամ) դադարեցվել օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 13. Տրանսպորտային միջոցների շահագործման թույլտվությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցների (բացառությամբ միջազգային երթեւեկությանը մասնակցող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մինչեւ 2 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) շահագործման թույլտվությունը, ներառյալ` պետական գրանցումը, փաստաթղթերի եւ գրանցման համարանիշերի հատկացումը, ինչպես նաեւ միջազգային երթեւեկության մեջ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մինչեւ 2 ամիս ժամանակով ներմուծած տրանսպորտային միջոցների գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների միջազգային երթեւեկությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, համաձայնագրերով եւ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները

1. Ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը եւ կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, uտանդարտների, կանոնների եւ տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին:

2. Ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասությունն ունեցող անձը:

Հոդված 15. Տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննությունը

1. Օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման թույլտվություն ստացած տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր պետական տեխնիկական զննության:

2. Տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության ժամկետը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից օգոստոսի 31-ն է, բացառությամբ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, որոնց տեխնիկական զննության ժամկետներն են՝ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից ապրիլի 30-ը եւ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը:

Հոդված 16. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները

1. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման նորմերը, կանոնները եւ ընթացակարգը սահմանում է տրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպությունը՝ հաշվի առնելով դրա շահագործման պայմանները:

2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով առանձին կարգի տրանսպորտային միջոցներ կահավորվում են կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

Հոդված 17. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը եւ կարգը

1. Կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երեւում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները, կամ

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ, կամ

գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին, կամ

դ) տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը, ուղեւորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթեւեկության անվտանգության համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերից բացի ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաեւ ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:

3. Ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում` նաեւ ձեռքի շարժումով: Երթեւեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաեւ սուլիչով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին եւ տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը եւ արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթեւեկությունը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի «ա», «դ» եւ «ե» կետերով նախատեսված դեպքերի:

5. Ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների եւ (կամ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

6. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետով եւ 5-րդ մասով նշված գործողությունները կատարելուց հետո ոստիկանության ծառայողը թույլատրում է տրանսպորտային միջոցի հետագա երթեւեկությունը, եթե ի հայտ չեն գալիս սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կամ 2-րդ մասի «բ» կետերում նշված հիմքերը:

7. Ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝

ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.

բ) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.

գ) անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.

դ) վարորդը կամ ուղեւորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.

ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցներին:

Հոդված 18. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելելու հիմքերը եւ կարգը

1. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե դրա վարորդը`

ա) տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում.

բ) տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունի, հավասարապես նաեւ տրանսպորտային միջոցը վարել է առանց գրանցման համարանիշերի, գրանցման վկայագրի, վարորդական վկայականի կամ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի.

գ) զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից:

2. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե`

ա) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում են հետախուզման մեջ.

բ) տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված ժամկետում պետական տեխնիկական զննություն չի անցել.

գ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է, չեն գործում արգելակային համակարգը, ղեկային կառավարումը, լապտերները եւ հետին եզրաչափային լույսերը (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչը (անձրեւի կամ ձյունաթափի ժամանակ), անսարք է կցման հարմարանքը (ավտոգնացքի կազմում), անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը սահմանված նորմերից պակաս է.

դ) տրանսպորտային միջոցն առնչություն ունի ճանապարհատրանսպորտային պատահարի հետ.

ե) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում գրանցված, ինչպես նաեւ ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի «ա», «դ» եւ «ե» կետերով նախատեսված դեպքերում կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ, արձանագրել խախտումը, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք` դնել արգելանքի տակ:

4. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 5-օրյա ժամկետում`

ա) վերացնում է արգելանքի վերցնելու պատճառները,ապա ոստիկանությունը անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.

բ) չի վերացնում արգելանքի վերցնելու ժամանակ արձանագրված խախտումները կամ վերացնելով արգելանքի վերցնելու ժամանակ արձանագրված խախտումները` տրանսպորտային միջոցը չի հանում պահպանվող հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցը տնօրինողից հաջորդող յուրաքանչյուր օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ(հաշվին):

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգը սույն հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրասպորտային միջոցը արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի տնօրինողին ծանուցելուց 5 օր հետո:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերում կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը եւ հանել տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարանիշերը: Հանված համարանիշերը վերադարձվում են՝ պետական տեխնիկական զննությունն անցնելուց կամ արձանագրված անսարքությունները վերացնելուց անմիջապես հետո:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» եւ «գ» կետերում նշված՝ տեխզննություն չանցած եւ անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցների համարանիշերը հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով վարելու թույլտվություն՝ տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու համար, իսկ 2-րդ մասի «գ» կետում նշված մյուս դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:

8. Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող, կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցների հետագա շահագործումն արգելվում է` դրանք պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու միջոցով:

9. Վարորդի ոչ սթափ վիճակը որոշվում է սույն օրենքով եւ առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

Հոդված 19.Ճանապարհային երթեւեկության կազմակերպման միջոցառումները եւ դրա ընթացքում անվտանգության ապահովման պահանջները

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ ճանապարհների թողունակության բարձրացման նպատակով ճանապարհային երթեւեկության կազմակերպման միջոցառումներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման լիազոր մարմինները եւ ճանապարհը տնօրինող այլ անձինք:

2. Արգելվում է ի վնաս ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի, ճանապարհների թողունակության բարձրացման եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման այլ միջոցառումների իրականացումը:

3.Ճանապարհային երթեւեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքում ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով կամ հանրությանը մատչելի այլ ձեւերով անհապաղ տեղյակ է պահում դրա մասին:

Հոդված 20. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունների պաշտոնատար անձանց պարտականությունները

1. Տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կազմակերպության ղեկավարը:

2. Տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) կազմակերպել վարորդների աշխատանքը.

բ) պահպանել վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմը.

գ) վերլուծել եւ վերացնել իրենց պատկանող եւ (կամ) իրենց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի, դրա հետեւանքների եւ (կամ) ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատճառները.

դ) ապահովել ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանությունը եւ արգելել տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը:

3. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց արգելվում է՝

ա) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցները այնպիսի տեխնիկական անսարքություններով, որոնց առկայության դեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ որոնք վերասարքավորված են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չեն, պետական տեխնիկական զննություն չեն անցել.

բ) թույլատրել տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, ինչպես նաեւ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող կամ սահմանված կարգով պարբերական բժշկական զննություն չանցած անձանց.

գ) հրահանգել տրակտորներով, ինքնագնացով եւ թրթուրավոր այլ մեքենաներով երթեւեկել ասֆալտե եւ ցեմենտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհներով.

դ) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցը` առանց դրա տեխնիկական վիճակը եւ վարորդի առողջական վիճակը հավաստող նշագրումով փաստաթղթի:

Հոդված 21. Ճանապարհի եւ դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու անձանց պարտականությունները

1. Ճանապարհի եւ դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար եւ այլ անձինք պարտավոր են՝

ա) ճանապարհը եւ դրա ինժեներական կառույցները պահպանել երթեւեկության համար անվտանգ վիճակում՝ ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի եւ կանոնների պահանջները.

բ) անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթեւեկության անվտանգությանը սպառնացող խոչընդոտը` անհրաժեշտության դեպքում ճանապարհի տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակելով կամ արգելելով ճանապարհային երթեւեկությունը.

գ) զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցների կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ եւ (կամ) հանրությանը մատչելի այլ ձեւերով երթեւեկության մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթեւեկության կազմակերպման փոփոխության եւ (կամ) սահմանափակման մասին:

2. Ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաեւ այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները եւ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաներ նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաեւ կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:

3. Ճանապարհային աշխատանքներն ավարտելուց հետո անհապաղ ապահովվում է տրանսպորտային միջոցների եւ հետիոտների անվտանգ երթեւեկությունը:

Հոդված 22.Ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովումը

Ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովումն իրականացնում են օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրավասությունն ունեցող առողջապահական կազմակերպությունները կամ բժիշկները:

ԳԼՈՒԽ 5

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Երթեւեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները

1. Երթեւեկության մասնակիցն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) ազատ եւ անարգել տեղաշարժվելու ճանապարհով.

բ) փնտրելու եւ ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթեւեկության սահմանափակման եւ (կամ) արգելման մասին, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին.

գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համապատասխան իրավասու կազմակերպություններից եւ անձանցից ստանալու անվճար բժշկական, փրկարարական եւ այլ առաջնային օգնություն.

դ) բողոքարկելու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:

2. Երթեւեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթեւեկության մյուս մասնակիցների իրավունքները:

3. Երթեւեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը, մասնավորապես կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված լուսացույցի եւ (կամ) կարգավորողի ազդանշանների, վթարային ազդանշանի եւ «վթարային կանգառ» ճանաչման նշանի, հատուկ ազդանշանների կիրառման, երթեւեկության սկսման եւ շարժման ուղղության փոփոխման, երթեւեկելի մասում տրանսպորտային միջոցների դասավորության, երթեւեկության արագության, վազանցի, կանգառի եւ կայանման, խաչմերուկների անցման, հետիոտնային անցումների անցման, երկաթուղային գծանցներով, ավտոմայրուղիներով եւ բնակելի գոտիներով երթեւեկության, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առավելության եւ դրանց կանգառի կետերի անցման, արտաքին լուսային սարքերի եւ ձայնային ազդանշանների կիրառման, մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակման, ուսումնական վարման, մարդկանց եւ (կամ) բեռների փոխադրման կանոնների, տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկի, ինչպես նաեւ ճանապարհային նշանների եւ գծանշումների պահանջներն ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:

4. Արգելվում է ապօրինի վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկակական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթեւեկությանը:

Հոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի եւ վարորդների հիմնական պարտականությունները

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկի:

2. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`

ա) երթեւեկությունն սկսելուց առաջ ստուգել`

- տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը,

- արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների եւ հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրեւի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաեւ անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաեւ երթեւեկության ընթացքում.

բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝

- օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը եւ բեռը իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).

- ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).

գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝

- ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.

- բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).

- ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով.

դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում՝

- անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը եւ չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաեւ օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, որտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական եւ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.

- սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ազատել երթեւեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթեւեկությունը խոչընդոտված է.

- պատահարի մասին հայտնել ոստիկանություն եւ սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն:

3. Տրանսպորտային միջոցից օգտվող անձինք վարորդի պահանջով պարտավոր են նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղեւորության տեւողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը եւ կազմակերպության անվանումը:

Անհրաժեշտությունից ելնելով` ոստիկանության ծառայողները կարող են օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով տրանսպորտային միջոցների վարորդներին հեռացնել դրանց վարումից։

Տրանսպորտային միջոցների օգտագործման դեպքերում հասցված վնասը ենթակա է փոխհատուցման օրենքով սահմանված կարգով:

4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժողներ չկան` վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային մարմին՝ պատահարը սահմանված կարգով ձեւակերպելու համար:

5. Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաեւ տրամվայի վարորդը, բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշվածից, պարտավոր է՝

ա) իր մոտ ունենալ եւ ոստիկանության ծառայողների, ինչպես նաեւ երթեւեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝

- տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին).

- տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերը.

- կազմակերպություններին կամ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու համար օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ (քաղաքացիներին պատկանելիս՝ տիրոջ բացակայության դեպքում).

- ուղեւորների եւ բեռների փոխադրման համար նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման թույլտվություն եւ այլն).

բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթեւեկելիս լինել ամրակապված եւ չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղեւորներ: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչեւ 12 տարեկան երեխաներին, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին եւ ուղեւորներին:

գ) մոտոցիկլետով երթեւեկելիս լինել կոճկված սաղավարտով եւ չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղեւորների:

6. Միջազգային ճանապարհային երթեւեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝

- իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթեւեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջպետական համաձայնագրերի առկայության դեպքում՝ նաեւ այլ փաստաթղթեր.

- տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով եւ արաբական թվերով համարանիշեր եւ այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:

7.Վարորդին արգելվում է՝

- տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում.

- տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց.

- լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ.

- բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.

- բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա կխոչընդոտի երթեւեկության մյուս մասնակիցներին.

- ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից եւ հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների):

8. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:

Հեծանվորդների, լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր եւ հեծկան կենդանիների շարասյուները երթեւեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ, բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ էլ հնգական լծասայլ (լծասահնակ): Խմբերը վազանցելը հեշտացնելու համար դրանց միջեւ հեռավորությունը պետք է լինի 80 - 100մ:

9.Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի եւ ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա մոպեդների վարորդները եւ հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից դուրս գալիս սահմանափակ տեսանելիության տեղերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:

10. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին, ընդ որում` հնարավորին չափ ճանապարհի աջ եզրով:

Երկաթուղային գծանցներով կենդանիներ քշելիս անասունները պետք է բաժանվեն այնպիսի երկարությամբ խմբերի, որպեսզի անասնավարների քանակից ելնելով հնարավոր լինի ապահովել անցման անվտանգությունը:

10. Մոպեդների վարորդներին եւ հեծանվորդներին արգելվում է՝

-երթեւեկել առանց ղեկը բռնելու.

- փոխադրել ուղեւորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչեւ 7 տարեկան երեխաների).

- փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն կամ եթե բեռը ավելի քան 0,5մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը երկարությամբ կամ լայնությամբ.

- հեծանվային արահետի առկայության դեպքում երթեւեկել ճանապարհով.

- կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթեւեկությամբ, ինչպես նաեւ տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթեւեկության գոտի ունեցող ճանապարհներին:

Արգելվում է մոպեդների եւ հեծանիվների քարշակումը, ինչպես նաեւ քարշակումը դրանցով, բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:

12. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ եւ անասուններ քշողներին արգելվում է՝

ա) կենդանիները թողնել ճանապարհին առանց հսկողության.

բ) կենդանիները արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100մ մոտ մերձակա տարածքներում, ինչպես նաեւ դրանց կուտակել երթեւեկելի մասերում եւ մայթերին.

գ) օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում անասուններ անցկացնել երկաթգծերով եւ ճանապարհներով, իսկ մնացած ժամանակ՝ դրա համար նախատեսված տեղերից դուրս.

դ) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիները քշել ասֆալտբետոնե եւ ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով:

Արգելվում է վարել լծասայլ, եթե այն՝

ա) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով եւ հակագլորման հենակներով.

բ) առջեւի մասում չունի սպիտակ գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթեւեկելու համար).

գ) ետեւի մասում չունի կարմիր գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:

Հոդված 25. Հետիոտների հիմնական պարտականությունները

1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաեւ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթեւեկողները կարող են շարժվել երթեւեկելի մասի եզրով, եթե դրանց երթեւեկությունը խոչընդոտում է մայթերով եւ արահետներով շարժվող այլ հետիոտների:

Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաեւ նրանցով երթեւեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթեւեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին՝ երթեւեկելի մասի արտաքին եզրով):

Բնակավայրերից դուրս հետիոտները երթեւեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաեւ մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:

Երթեւեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում՝ ոչ ավելի քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջեւից եւ ետեւից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջեւից սպիտակ, իսկ ետեւից կարմիր գույնի միացված լապտերիկներով:

Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով եւ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին եւ չափահասների ուղեկցությամբ:

Հետիոտները պետք է երթեւեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ:

Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում եւ խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթեւեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:

Այն տեղերում, որտեղ երթեւեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:

Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթեւեկելի մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջեւ եղած հեռավորությունը եւ համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:

Հետիոտնային անցումներից դուրս երթեւեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթեւեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետեւից կարող են դուրս գալ՝ միայն համոզված լինելով, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:

Դուրս գալով երթեւեկելի մաս՝ հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Այն հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթեւեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:

Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթեւեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին՝ անհապաղ ազատելով երթեւեկելի մասը:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ «տաքսու» թույլատրվում է սպասել միայն երթեւեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթեւեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթեւեկելի մասը:

Հոդված 26. ՈՒղեւորների հիմնական պարտականությունները

ՈՒղեւորը պարտավոր է՝

ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով տրանսպորտային միջոցներով երթեւեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլետով երթեւեկելիս՝ կոճկված սաղավարտով.

բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել եւ իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթեւեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ եւ խոչընդոտ չի ստեղծի երթեւեկության մյուս մասնակիցների համար:

ՈՒղեւորին արգելվում է՝

ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.

բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթեւեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.

գ) երթեւեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները.

դ) երթեւեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ-որ առարկաներ:

ԳԼՈՒԽ 6

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը եւ դրանց վարելու իրավունքը

1. Մեխանիկական տրանuպորտային միջոցները բաժանվում են հետեւյալ կարգերի.

ա) «A» կարգ` մոտոտրանuպորտային միջոցներ, բացառությամբ մոպեդի.

բ) «B» կարգ` մինչեւ 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղեւորների համար նախատեսված մինչեւ 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլներ.

գ) «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ.

դ) «D» կարգ` ուղեւորների համար նախատեսված 8-ից ավելի նuտատեղ ունեցող ավտոմոբիլներ.

ե) «E» կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր.

զ) «Տրոլեյբուu» եւ «Մոտոuայլակ»:

2. «C» կարգի տրանuպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչեւ 8 ուղեւոր, իuկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաեւ «D» կարգի տրանuպորտային միջոց վարելու իրավունք:

3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է՝

ա) «A» կարգի` 16 տարին լրացած անձանց.

բ) «B» եւ «C» կարգերի` 18 տարին լրացած անձանց.

գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» եւ (կամ) «C» կարգի վարորդական վկայական եւ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու առնվազն 12 ամսվա փորձ ունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած անձանց, որոնք ունեն «B» եւ (կամ) «C» կարգի վարորդական վկայական եւ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու առնվազն 12 ամսվա փորձ.

դ) «E» կարգի՝ տրանսպորտային միջոցներ վարելու «B», «C» կամ «D» կարգերի իրավունք ունեցող անձանց՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու ոչ պակաս քան 12 ամսվա փորձ ունենալու առկայությամբ.

ե) «տրամվայ» եւ «տրոլեյբուս» ՝ 20 տարին լրացած անձանց:

4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:

5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային եւ միջազգային վարորդական վկայականներ:

6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահից:

Հոդված 28.Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

1. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տարիքը լրացած եւ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով եւ ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։

2. «A» եւ «B» կարգի տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննությանը կարող են մասնակցել նաեւ ինքնուս անձինք:

3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:

4. Վարորդի թեկնածու է համարվում որակավորման տեսական քննությունը դրական հանձնած եւ համապատասխան փաստաթուղթ ստացած անձը: Ավտոմոբիլի վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած, իսկ մոտոցիկլետի վարորդի թեկնածու` 16 տարին լրացած անձը: Եթե որակավորման տեսական քննությունը դրական հանձնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, վարորդի թեկնածուն չի մասնակցում գործնական քննությանը կամ մասնակցում է գործնական քննությանը եւ դրական գնահատական չի ստանում, ապա նա կարող է վարորդի թեկնածու համարվել որակավորման տեսական քննությունը կրկին հանձնելու դեպքում:

5. Որակավորման տեսական կամ գործնական քննությանը դրական գնահատական չստացած ոււսումնական կազմակերպության շրջանավարտը կամ ինքնուսը կարող են համապատասխան քննությանը կրկին մասնակցել նախորդ քննության օրվանից երկու շաբաթ հետո:

6. Անհատական կարգով գործնական վարում սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական եւ առնվազն երեք տարվա վարորդական անընդմեջ ստաժ:

7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթեւեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան եւ կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաեւ կցորդման եւ արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում՝ Երեւանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին:

9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարում սովորեցնողը:

10. Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցումն իրականացնող ուսումնական հաստատության կրթական ծրագրերի մշակման եւ իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 29. Վարորդական վկայականի ուժը կորցնելը

1. Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`

ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.

բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ եւ (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.

գ) նա մահացել է.

դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը:

2. Ազգային վարորդական վկայականը, բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից, ուժը կորցրած է համարվում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում:

3. Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչեւ դրանում սահմանված ժամկետի ավարտը:

4. Վարորդական իրավունքի վկայականի կորստի, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նոր վարորդական իրավունքի վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

Հոդված 30. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումը

1. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

2. Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային երթեւեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության եւ գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած ծրագրերին համապատասխան:

3. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների եւ տրանսպորտի, կրթության, առողջապահության, բնապահպանության ու բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով:

4. Ոստիկանությունը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին անվտանգ երթեւեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում:

ԳԼՈւԽ 7

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅՈւՆԸ

Հոդված 31. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը եւ վերահսկողությունը

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը եւ վերահսկողությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով դրա համար լիազորված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

Հոդված 32. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առանձին գործունեության ձեւերի համաձայնեցումը

1. Իրավասու մարմինները, կազմակերպությունները եւ անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրականացնել`

ա) անմիջապես ճանապարհի վրա եւ դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք եւ ելք ունեցող կրպակների, գովազդային վահանակների եւ այլնի տեղադրումը.

բ) ծանրաքաշ, մեծ եզրաչափերով, ինչպես նաեւ վտանգավոր բեռի եւ չվնասազերծված տարայի փոխադրումը.

գ) ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող, ինչպես նաեւ ավտոգնացքի կազմում երկու եւ ավելի կցորդների հետ միասին շահագործվող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.

դ) տրանսպորտային միջոցի վերասարքավորումը եւ դրա կառուցվածքի փոփոխությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից բացի, համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության եւ այլ իրավասու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաեւ՝

ա) ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը.

բ) ճանապարհի եւ դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման եւ վերանորոգման նախագծերը.

գ) ճանապարհային երթեւեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքի կատարման ծրագիրը եւ (կամ) նախագիծը.

դ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի դասավորությունը երթուղիներում եւ այդ երթուղիները.

ե) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասնագետների, վարորդ-հրահանգիչների եւ վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը.

զ) այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը.

է) ճանապարհի վրա զանգվածային, մարզական եւ այլ միջոցառումների անցկացումը:

ԳԼՈւԽ 8
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԸ

Հոդված 33. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 34. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: