Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 4-րդ մասում.
1) «լիազորագիր ստացողն» բառերը փոխարինել «լիազորողը» բառով,
2) լրացնել հետեւյալ բովանադակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն մասով նախատեսված լիազորագրերը հաստատվում են անվճար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
___12.08.2019____
Հարգելի պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդարական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացնուm «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում եմ առաջադրվող նախագիծը, դրա հիմնավորումը եւ օրենսգրքում առաջարկվող փոփոխության վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: