Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ 186 օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.12-18.17 կետերով.
18.12 «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի արտադրություն» լիցենզիա տալու համար. | ||
ա) 3 տարի գործողության ժամկետով | - բազային տուրքի 300-ապատիկի չափով | |
բ) 5 տարով երկարաձգելու համար | - բազային տուրքի 150-ապատիկի չափով | |
18.13 «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի ներմուծում, արտահանում, առուվաճառք» լիցենզիա տալու համար. | ||
ա) 3 տարի գործողության ժամկետով | - բազային տուրքի 300-ապատիկի չափով | |
բ) 5 տարով երկարաձգելու համար: | - բազային տուրքի 150-ապատիկի չափով | |
18.14 «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրություն, ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար. | ||
ա) 3 տարի գործողության ժամկետով | - բազային տուրքի 200-ապատիկի չափով | |
բ) 5 տարով երկարաձգելու համար: | - բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
18.15 «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզիա տալու համար. | ||
ա) 3 տարի գործողության ժամկետով | - բազային տուրքի 200-ապատիկի չափով | |
բ) 5 տարով երկարաձգելու համար: | -բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
18.16 «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար. | ||
ա) 3 տարի գործողության ժամկետով | - բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
բ) 5 տարով երկարաձգելու համար: | - բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
18.17 «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատ-րաստման կամ արտադրության» լիցենզիա տալու համար. | ||
ա) 3 տարի գործողության ժամկետով | - բազային տուրքի 300-ապատիկի չափով | |
բ) 5 տարով երկարաձգելու համար: | - բազային տուրքի 150-ապատիկի չափով |
Հոդված 2. Օրենքի 191 հոդվածի`
1. 1-ին կետում «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել:
2. 191 հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զենքի նորոգում կազմակերպելու համար»:
3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 21 կետով`
«Հրաձգարան գործարկելու» թույլտվություն տալու համար | ||
ա) 3 տարի գործողության ժամկետով | - բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
բ) 5 տարով երկարաձգելու համար | - բազային տուրքի 50-ապատիկի չափով |
Հոդված 3. Օրենքն ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: