Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11121-07.03.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ –186 օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.12-18.17 կետերով.
 
18.12 «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի արտադրություն» լիցենզիա տալու համար.
ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 150-ապատիկի չափով
18.13 «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի ներմուծում, արտահանում, առուվաճառք» լիցենզիա տալու համար.
ա) 3 տարի գործողության ժամկետով  - բազային տուրքի 300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար: - բազային տուրքի 150-ապատիկի չափով
18.14 «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրություն, ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար.
ա) 3 տարի գործողության ժամկետով  - բազային տուրքի 200-ապատիկի չափով 
բ) 5 տարով երկարաձգելու համար: - բազային տուրքի 100-ապատիկի չափով
18.15 «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզիա տալու համար.
ա) 3 տարի գործողության ժամկետով  - բազային տուրքի 200-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար:  -բազային տուրքի 100-ապատիկի չափով
18.16 «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու համար.
ա) 3 տարի գործողության ժամկետով  - բազային տուրքի 100-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար: - բազային տուրքի 50-ապատիկի չափով
18.17 «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատ-րաստման կամ արտադրության» լիցենզիա տալու համար.
ա) 3 տարի գործողության ժամկետով  - բազային տուրքի 300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար: - բազային տուրքի 150-ապատիկի չափով

Հոդված 2. Օրենքի 191 հոդվածի`

1. 1-ին կետում «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել:

2. 191 հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զենքի նորոգում կազմակերպելու համար»:

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 21 կետով`
 
«Հրաձգարան գործարկելու» թույլտվություն տալու համար
ա) 3 տարի գործողության ժամկետով  - բազային տուրքի 100-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 50-ապատիկի չափով

Հոդված 3. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: