Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-549-24.03.2005-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-285), 18-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`

«7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրվող լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են լիցենզավորման կարգերով»: