Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 01-ի օրենսգրքի (այսուհետ` «Օրենսգիրք») 4141 -ին հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում`
- գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեպքում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում,
- գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնհինգ օրվա ընթացքում` նշելով առկա թերությունները:»:
Հոդված 2. Oրենսգրքի 4142 -րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում`
- գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեպքում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում,
- գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 3. Oրենսգրքի 4143 -րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում`
- գործն ըստ էության լուծող դատական դատական ակտերի դեպքում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում,
- գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` «Օրենսգիրք») 4141 -ին, 4142 -րդ եւ 4143 -րդ հոդվածները կարգավորում են վճռաբեկ բողոքը վերադարձնելու, առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու, վարույթ ընդունելը մերժելու հետ կապված իրավահարաբերություննները:
Մասնավորապես 4141 -ին հոդվածի 3-րդ, 4142 -րդ հոդվածի 5-րդ եւ 4143 -րդ հոդվածի 3-րդ մասերը կարգավորում են այն դատավարական ժամկետները, որոնց ընթացքում վճռաբեկ դատարանը կայացնում է համապատասխան որոշումները:
Օրենսգիրքը չի առանձնացնում գործն ըստ էության լուծող եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի մասով տարբերակված ժամկետներ:
Այստեղ հատկանշական է նաեւ, որ Օրենսգիրքը տարբերակում է դատավարության մասնակիցների կողմից` վճռաբեկ բողոք ներկայացնելու` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեպքում` մեկամսյա եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում` տասնհինգօրյա ժամկետներ:
Կարգավորման ներդաշնակությունն ապահավելու համար` անհրաժեշտ է, որպեսզի վճռաբեկ բողոքի քննության այս ենթափուլում նույնպես տարբերակվեն գործն ըստ էության լուծող եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու կամ վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու ժամկետները:
Գործող կարգավորումը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների մասով կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Այսպես` Օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ եւ բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Մինչդեռ, կալանավորման (կալանքի ժամկետի երկարացման) մասին դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթը ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելու համար նախատեսվում է եռամսյա ժամկետ:
Այսպիսով` տվյալ պարագայում վճռաբեկ բողոքարկումը չի կարող դիտվել դատավարության մասնակիցների համար իրենց իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչը հակասության մեջ է մտնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի հետ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի օգոստոսի ___-ի նիստում
ՈՐՈՇԵՑ
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Փաթեթին կից ներկայացվում են`
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- դրա ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` 07 թերթ:
Հարգանքով` ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ