Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-270-05.09.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի 47-րդ հոդվածով առաջարկվող փոփոխություններում 267-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1) 2-րդ կետից հանել  «հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության),» բառերը,

2) 3-րդ կետից հանել «Երեւան քաղաքի վարչական սահմաններում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առեւտրի իրականացման վայրերում, առեւտրի կենտրոններում եւ տոնավաճառներում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնված հարկային փոփոխություններով` 2020 թվականի հունվարի 01-ից ներդրվում է միկրոձեռնարկատիրության համակարգ, համաձայն որի` տարեկան մինչեւ 24 մլն  դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներն ազատվում են հարկերից: Օրենքով սահմանված է բացառությունների ցանկը, ովքեր չեն կարող համարվել միկորձեռնարկատիրության սուբյեկտ:

Նշյալ ցանկում են ներառված Երեւան քաղաքի վարչական սահմաններում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առեւտրի իրականացման վայրերում, առեւտրի կենտրոններում եւ տոնավաճառներում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը եւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները:

Այս բացառությունները չունեն որեւէ տրամաբանություն, քանի որ շրջանառության սահմանափակումն արդեն իսկ սահմանափակում է սուբյեկտի շահույթի ծավալը եւ, հաշվի առնելով, որ այս համակարգի ներդրման նպատակներից մեկը սոցիալական աջակցությունն է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներին, անհասկանալի է Երեւան քաղաքում առեւտրական գործունեության համար բացառության կիրառումը, քանի որ այդ ոլորտը Երեւանում չունի որեւէ հավելյալ շահույթ ստանալու հնարավորություն, քան մարզերում: Ավելին, հաշվի առնելով խոշոր խանութների, սուպերմարկետների առկայությունն ու մեծ մրցակությունը, շատ հաճախ մայրաքաղաքում նույն բիզնեսն ունի ավելի փոքր շահութաբերություն:

Մյուս կողմից, Երեւանում աղքատության մակարդակը չի զիջում բազմաթիվ մարզերում աղքատության մակարդակին, եւ վաստակած նույն գումարը Երեւանում ունի ավելի քիչ գնողունակություն՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման մասով:

Հանրային սննդի պարագայում սահմանափակման կիրառումը Հանրապետության ամբողջ տարածքում ավելի անհասկանալի է, քանի որ մարզերում հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ նաեւ զբոսաշրջության զարգացման համար հանդիսանում են ենթակառուցվածքներ եւ, ի տարբերություն առեւտրային գործունեության, հանրային սննդի ոլորտը ներգրավում է ավելի շատ աշխատակիցներ, որը սոցիալական աջակցության տեսանկյունից խրախուսման ավելի մեծ կարիք ունի:

Հատկանշական է, որ այս բացառությունը ներառված չի եղել կառավարության կողմից հաստատված նախագծի տարբերակում, որը քննարկվել եւ քվեարկվել է խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ. այն ներառվել է երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ՝ առանց որեւէ քննարկում ծավալելու:

Հարկ է նշել, որ այս բացառությունները հանելը պետական բյուջեի համար կառաջացնի ընդամենը 3-4 մլրդ դրամ չստացված եկամուտ, որը բյուջետային մուտքերի զգալի աճի եւ ծախսերի թերակատարման պարագայում չի կարող որեւէ վտանգ ներկայացնել:

Ընդ որում, միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրումը եղել է նաեւ կառավարության ծրագրի մաս, որտեղ նշվում է հետեւյալը. «ՓՄՁ-ի զարգացման համար կարեւոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը: Մինչեւ 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության եւ եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարեւոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն:»: Այսինքն, կառավարության ծրագրում խոսք չկա որեւէ սահմանափակման մասին, եւ այս սահմանափակումների առկայությունը տարածվում է մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտների մեծ մասի վրա. փաստացի՝ այսհամակարգի ներդրումը վերաբերվելու է սահմանափակ թվով սուբյեկտների:

Ներկայացված նախագծով առաջարկվում է հանել վերոնշյալ երկու բացառությունը, ինչը հնարավորություն կտա իրոք ամբողջական աջակցություն ցուցաբերել միկրոբիզնեսին՝ ինչպես սոցիալական, այնպես էլ բիզնեսի զարգացման տեսանկյունից:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՈՐՈՇՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի սեպտեմբերի ___-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:



Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:
 

Հարգանքով՝      ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ