Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-181-06.06.2019,05.09.2019-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  95-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է  կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասում ամրագրված դրույթը չի տարածվում սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:»:

2) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) Օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան  հաջորդող տասներորդ օրը: