1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասում ամրագրված դրույթը չի տարածվում սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:».
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.».
3) 3-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: