Հոդված 1.
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հարկադիր կատարողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:»:
Հոդված 2.
Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: