Հոդված 1.
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 08-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 59-րդ հոդվածի 14-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Այդ դեպքում ծառայողին շարունակում է վճարվել աշխատավարձ։»:
Հոդված 2.
Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը։
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: