Armenian ARMSCII Armenian
Խ-1092-05.09.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Փրկարար  ծառայության  մասին»  2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 59-րդ հոդվածի 14-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդ դեպքում ծառայողին շարունակում է վճարվել աշխատավարձ:»:

Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: