Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-226-15.07.2019,05.09.2019-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքը լրացնել նոր 28.1-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 28.1. Պետական ծառայողի արձակուրդը

1. Պետական ծառայողն ունի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:

2. Պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը` չորս աշխատանքային օր:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: