Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-161-27.05.2019,06.09.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված հանգամանքները.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԱՄՓՈՓՈԹԵՐԹ