Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-228-19.07.2019,06.09.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`.

«ռեկրեացիոն գոտիներ՝ բնակլիմայական պայմանների եւ պատմամշակութային ներուժի հիման վրա ձեւավորվող ու ռեկրեացիայի նպատակով օգտագործվող բացօթյա (ցամաքային կամ ջրային) տարածքներ՝ նախատեսված հանգստի եւ տուրիզմի կազմակերպման համար, որոնք ներառում են բնական լանդշաֆտներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնության եւ պատմամշակութային հուշարձաններ եւ այլն»:

Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.

«Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական եւ ջրաքիմիական պահպանության պահանջներ, որոնք ուղղված կլինեն մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցմանը, կնպաստեն  ջրային էկոհամակարգերի ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը, չեն սահմանափակի ռեկրեացիոն  նպատակով ջրային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների իրավունքները եւ վնաս չեն պատճառի մարդկանց առողջությանը։

Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։»։

Հոդված 3. Օրենսգրքի 114-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետում «հանգստի» բառը փոխարինել  «ռեկրեացիայի» բառով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։ 
  

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ