Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ռեկրեացիոն գոտիներ՝ բնակլիմայական պայմանների եւ պատմամշակութային ներուժի հիման վրա ձեւավորվող ու ռեկրեացիայի նպատակով օգտագործվող բացօթյա (ցամաքային կամ ջրային) տարածքներ՝ նախատեսված հանգստի եւ տուրիզմի կազմակերպման համար, որոնք ներառում են բնական լանդշաֆտներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնության եւ պատմամշակութային հուշարձաններ եւ այլն:»:
Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական եւ ջրաքիմիական պահպանության պահանջներ, որոնք ուղղված են մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցմանը, նպաստում են ջրային էկոհամակարգերի ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը, չեն սահմանափակում ռեկրեացիոն նպատակով ջրային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների իրավունքները եւ վնաս չեն պատճառում մարդկանց առողջությանը:
Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «հանգստի» բառը փոխարինել «ռեկրեացիայի» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը: