Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15.2-րդ հոդվածում՝
ա) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների)
բ) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր իններորդ պարբերությամբ`
մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերոսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական եւ չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 26.09.2019 թվականին: