Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-1122-18.04.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4.1-ին մասի 6-րդ կետը «1-ին կամ 2-րդ» բառերից հետո լրացնել «կամ 3-րդ բառերով»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 21.1-ին մասով`

«Հոդված 17.1. Հաշմանդամություն ունեցող անձիք բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

1. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբերի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձիք ընդունվում են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձիք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ:

3. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձիք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

4. Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներություն եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամություն ունեցող անձանց, հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: