Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ըստ տարածքային ընդդատության» բառերից հետո լրացնել «կամ ըստ ենթակայության» բառերով, իսկ «եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը» բառերից հետո՝ «կամ ենթակայությանը» բառերով.
2) 2-րդ մասը «ընդդատությունը» բառից հետո լրացնել «կամ ենթակայությունը» բառերով.
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաեւ վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված հայցադիմումի կամ հանձնված գործի նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: