Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-216-03.07.2019,06.09.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  287-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման բողոքարկման կարգը

1) Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով՝ կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Վարչական ակտը չի կարող բողոքարկվել վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված բողոքը ընդունվել է վարույթ  դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման:

2) Սույն օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:

Սույն մասով սահմանված կարգով վարչական ակտի դեմ ներկայացված բողոքը քննվում է դրա ստացման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

3) Որոշումը վարչական կարգով բողոքարկվում է վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմնին:

Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է բողոքարկվել նաեւ նույն էլեկտրոնային փոստով՝ բողոքը ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: