Հոդված 1.
1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի (Համարը՝ՀՕ-139-Ն) օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.2 մասով` հետեւայլ բովանդակությամբ՝
«1.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:»:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել վերադասության կարգով: »:
Հոդված 2.
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: