Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2002 թվականի, ՀՕ-419, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «քաղաքական» բառից հետո լրացնել «եւ ժամանակավոր» բառերը:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «բնակության վայրի (կացարանի) հասցեն» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ սույն օրենքի5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական տվյալները» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածից հանել «Անձը հաստատող փաստաթղթերում բնակչի հաշվառման հասցեն չի նշվում» բառերը:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից ներկայացված ժամկետներին համապատասխան» բառերով.
բ) 2-րդ մասի «վեց ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք ամսվա ընթացքում» բառերով.
գ) 3-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ 2006 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
դ) 5-րդ մասի «2005 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել«2006 թվականի hուլիսի 1-ից» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: