Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2731-09.09.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 60.3-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 60.4-րդ 60.5-րդ եւ 60.6-րդ հոդվածները`

«Հոդված 60.4. «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) վարչական վիճակագրության հաշվետվությունները չներկայացնելը, վարման եւ ներկայացման կարգը խախտելը կամ տվյալները աղավաղելը

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին՝ «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը ոչ ամբողջական կամ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

«Հոդված 60.5.  «Երկրաբանական  ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) վարչական վիճակագրության հաշվետվությունների հետ կապված կանոնների խախտումները չվերացնելը

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին՝ «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) վարչական վիճակագրական, հաշվետվությունները ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը ոչ ամբողջական կամ սահմանված ժամկետում չներկայացնելու համար  սույն օրենսգրքի 60.4-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կիրառելուց հետո լիազոր պետական կառավարման մարմնի՝ հաշվետվությունը ներկայացնելու գրավոր պահանջն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 60.6. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով մեկանգամյա թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները չպահպանելը եւ մեկանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից հետո տեղեկատվություն չներկայացնելը

1. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով մեկանգամյա թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները չպահպանելը եւ մեկանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից հետո տեղեկատվություն չներկայացնելը, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2.  Օրենսգրքի  242.3-րդ  հոդվածը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 242.3. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող եւ  «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) վարչական վիճակագրության հաշվետվությունները ընդունող լիազոր մարմինը

Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող եւ «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) վարչական վիճակագրության հաշվետվությունները ընդունող լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարարությունը, քննում է վարչական գործեր եւ նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 60.2-րդ, 60.3-րդ, 60.4-րդ 60.5-րդ եւ 60.6-րդ  հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: