Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 հունիսի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածում «գրանցման կամ բնակագրման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով:
Նույն հոդվածի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 5 տոկոսից մինչեւ 10 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածից հանել «առանց գրանցման կամ բնակագրման» բառերը:
Նույն հոդվածի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 5 տոկոսից մինչեւ 10 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասում «բնակագրման կամ գրանցման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով:
Առաջին մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 10 տոկոսից մինչեւ 30 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ եռապատիկի չափով» բառերով:
Հոդված 4.
Օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասում «բնակագրման, գրանցման կամ դուրսգրման» բառերը փոխարինել «հաշվառման կամ հաշվառումից հանելու» բառերով:
Երկրորդ մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 20 տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչեւ քառապատիկի չափով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասում «բնակագրումը, գրանցումը կամ դուրսգրումը» բառերը փոխարինել «հաշվառումը կամ հաշվառումից հանումը» բառերով:
3-րդ մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչեւ եռապատիկի չափով» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչեւ եռապատիկի չափով» բառերով:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1951 -րդ հոդվածով.
«Հոդված 1951 . Բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կանոնները խախտելը
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին չտեղեկացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով:»: