Հոդված 1. Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 12.06.1985 թվականի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 32-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Եթե սույն օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթեւեկության կանոնի խախտման փաստն ամրագրվել է տեսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի`
ա/ 4-րդ մասի սանկցիայում ,,հնգապատիկից մինչեւ տասնապատիկ,, բառերը փոխարինել ,,հիսունապատիկի,, բառով,
բ/ 5-րդ մասի սանկցիայում ,,եռապատիկից մինչեւ հնգապատիկի,, բառերը փոխարինել ,,քառապատիկի,, բառով,
գ/ 6-րդ մասի սանկցիայում ,,կրկնապատիկից մինչեւ քառապատիկի,, բառերը փոխարինել ,,եռապատիկի,, բառով,
դ/ 7-րդ մասի սանկցիայում ,,հնգապատիկից մինչեւ տասնապատիկի,, բառերը ,,երեսունապատիկի,, բառով,
ե/ 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 123.1-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»
բ/ 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»
գ/ 123.1-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածը շարարդել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 124 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելը, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթեւեկելի մասի գծանշման պահանջները չկատարելը, խաչմերուկների, ընդհանուր օգտագործման տնարնսպորտային միջոցների կանգառների, հետիոտնային անցատեղերի անցման, վազանցի, կանգառի, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների, եւ/կամ կայանման, շարքերի եւ/կամ երթեւեկության ուղղության փոփոխման, մարդկանց եւ/կամ բեռների փոխադրման, ռադիոկապից եւ/կամ հեռախոսակապից, ինչպես նաեւ օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկից չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ ամիս ժամանակով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտաին միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաեւ կահավորված եւ նշված կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, եթե դա կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի պահանջը վարորդների կողմից չկատարելը կամ դեպքի վայրից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի ինքնակամ հեռանալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկից չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկից մինչեւ երեք ամիս ժամանակով:
Հոդված 5. Օրենսգրքի 124.1-րդ հոդվածի սանկցիայում ,,եռապատիկից մինչեւ հնգապատիկի,, բառերը փոխարինել ,,եռապատիկի,, բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածի սանկցիայում ,,եռապատիկից մինչեւ հնգապատիկի,, բառերը փոխարինել ,,եռապատիկի,, բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 126-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը
Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վարումը ոչ սթափ վիճակում գտնվող անձին հանձնելը, սահմանված կարգին համապատասխան սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով կամ վարելու իրավունքից զրկում` մինչեւ մեկ տարի ժամանակով:
Նույն արարքները տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Հոդված 8. Օրենսգրքի 127-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենսգրքի 128-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով,
բ/ 2-րդ մասի սանկցիայում՝ «յոթնապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով,
գ/ 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 129-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով,
բ/ իսկ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 132-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ յոթնապատիկի» բառերը փոխարինել «վեցապատիկի» բառով,
բ/ 2-րդ մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «ութապատիկի» բառով,
գ/ 3-րդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 133-րդ հոդվածի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 13. Օրենսգրքի 134-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիայում «կրկնապատիկից մինչեւ քառապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի», իսկ «քառապատիկից մինչեւ ութապատիկի» բառերը՝ «հնգապատիկի» բառերով,
բ/ 2-րդ մասի սանկցիայում «կրկնապատիկից մինչեւ քառապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի», իսկ «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը՝ «քառապատիկի» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 134.1-րդ հոդվածի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 15. Օրենսգրքի 140-րդ հոդվածի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով:
Հոդված 16. Օրենսգիրքը 140-րդ հոդվածից հետո լրացնել նոր 140.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 140.1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության այլ կանոնները խախտելը
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության այլ կանոնները խախտումները, բացի սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 125-129, 131, 132, 140 հոդվածներով նախատեսվածներից`
առաջացնում են նախազգուշացում:»:
Հոդված 17. Օրենսգրքի 224-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասում «140» թվից հետո լրացնել «,140.1» թիվը,
բ/ 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2/ սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134-րդ հոդվածով /վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ/, 134.1, 140, 140.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետավտոտեսչության բաժանմունքի /բաժնի, վարչության/ պետը կամ պետի տեղակալը, իսկ ոստիկանության բաժնում պետավտոտեսչության բաժանմունք /բաժին/ չլինելու դեպքում` ոստիկանության բաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննության կարող են մասնակցել նաեւ աշխատողների կոլեկտիվների եւ/կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:»:
գ/ 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերով, 128-րդ, 131-134, 134.1 եւ 140-րդ հոդվածներով նախատեսված վարեւչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայությանստորաբաժանումների հրամանատարները եւ նրանց տեղակալները, պետավտոտեսուչները, ճանապարհապարեկային ծառայությանտեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափը ներառյալ:»:
Հոդված 18. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակվելուց, իսկ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում, բողոքն առանց բավարարման թողնելուց հետո 15-օրյա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, իսկ 30-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` հնգապատկվում:»
Հոդված 19. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը ,,ընթացքում,, բառիցհետո լրացնել ,,բացառությամբ սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134-րդ հոդվածով /վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ/, 134.1, 140, 140.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ կատարման, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից մեկ տարվա ըթնացքում,, բառերով:
Հոդված 20. Օրենսգրքի 307-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Եթե ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտում կատարած անձը չի վիճարկում իր կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստը, եւ եթե նրա նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը, ապա անձն իրավունք ունի տուգանքը վճարել տեղում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո: Այդ դեպքում նույնպես խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր:»
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տանսերորդ օրվանից:
Սույն օրենքի 19-րդ հոդվածը կիրառվում է միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների նկատմամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Օրենքի ընդունումը նպատակ ունի առավել հստակեցնել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետ կապված վարչական տույժերի նշանակման ընթացակարգը, մասնավորապես հստակեցնելով այն դեպքերի իրավական կարգավորումը, երբ իրավախախտում կատարած անձը համաձայն է տեղում վճարել վարչական տույժը:
Օրենքի ընդունումը հնարավորություն կտա նաեւ չիրականացնել վարչական վարույթ բոլոր այն դեպքերում, երբ զանցառուն համաձայնվում է իր կողմից իրավախախտում կատարելու փաստի հետ: