Armenian ARMSCII Armenian
Կ-286-16.09.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի   մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպում է» բառերը փոխարինել «կազմակերպում են» բառերով, իսկ նույն մասը «Կառավարության անդամը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «է ուղարկում» բառերը փոխարինել «են ուղարկում» բառերով, իսկ նույն մասը «Կառավարության անդամը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: