Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-2892 -20.09.2019-ՏՀ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենքի) 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ ծխախոտի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ալկոհոլային խմիչքների գովազդի  դեպքերում  արգելվում է`

ա) ներշնչել, որ ալկոհոլը ունի բուժական, խթանող, հանգստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին ալկոհոլի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.

դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձեւերը արգելվում են:».

3) 3-րդ  եւ 4-րդ մասերից հանել «եւ ծխախոտի» բառերը.

4) 5-րդ մասի ա. կետը, 5.1-րդ մասի ա. կետը,  5.2-րդ, 5.3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: