Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-290-23.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 172-րդ հոդվածի 3.2. մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածով, 125.1-րդ հոդվածով, 131-րդ հոդվածով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 134-րդ հոդվածով, 168-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 182-րդ հոդվածով, 189.1-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 190-րդ հոդվածով, 190.1-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 190.2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 191-րդ հոդվածով, 194-րդ հոդվածով,  200-203-րդ հոդվածներով, 205-րդ հոդվածով, 207-րդ հոդվածով, 215.1-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 216-րդ հոդվածի 3-րդ մասով, 217-րդ հոդվածով, 217.1-րդ հոդվածով, 218-րդ հոդվածով, 220-224-րդ հոդվածներով, 233-րդ հոդվածով, 235-րդ հոդվածով, 235.1-րդ հոդվածով, 261-րդ հոդվածով, 262-րդ հոդվածով, 266-րդ հոդվածով, 267.1-րդ հոդվածով, 274-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 284-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 286-րդ հոդվածի 3-րդ մասով, 287-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 288-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 289-րդ հոդվածի հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 295-րդ հոդվածով, 296-րդ  հոդվածի 3-րդ մասով, 297-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածով, 309-րդ հոդվածով, 310-313-րդ հոդվածներով, 314.2-րդ հոդվածով, 314.3-րդ հոդվածով, 332-րդ հոդվածով   հարուցված քրեական գործերով դատարանը պատճառաբանված որոշմամբ բավարարում է կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու քննիչի՝ հսկող դատախազի համաձայնությամբ եւ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից հաստատված միջնորդությունը, եթե ներկայացվել են ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ վերը նշված տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, եւ դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզվել չեն կարող: Այս դեպքում դատարանի որոշման պատճենը քննիչը ոչ ուշ, քան քրեական գործը սույն օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով դատախազին ուղարկելուց 10 օր առաջ ուղարկում է կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված այն անձին, որի վերաբերյալ ստացվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները: Նշված որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»:  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

12 սեպտեմբերի  2019 թվականի  N 1226 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. սեպտեմբերի 18
Երեւան
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1226-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
 

Հարգանքով`    ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ