Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-554-31.03.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք) հոդված 159-ի 1-ին մասը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ, պարբերությամբ.

«Ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածի հետ՝ արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում եւ չեն վճարվում:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվանից:

Հիմնավորում

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային համարվող տոնական եւ հիշատակի օրերը ըստ ամիսների հավասարաչափ չեն բաշխված՝ մասնավորապես հունվարին դրանց թիվը չորսն է, իսկ մայիսին՝ երեքը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն ամենամյա արձակուրդները հաշվարկվելու են օրացուցային օրերով, ինչը անհավասար պայմաններիմեջ կդնի նրանց, ովքեր արձակուրդի իրավունքից կօգտվեն ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրեր պարունակող ժամանակահատվածում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը ի չիք կդարձնի վերոնշյալ խնդիրը: