Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» (ՀՕ-61) Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ 8-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի, մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 50 մլն. դրամը, իսկ 8-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի մասով ապրանքաշրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 100 մլն դրամը: Սույն կետում նշված սահմանափակումներ չեն տարածվում նոտարական գործունեության վրա:»
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) այլ գործունեության մասով` ըստ հետեւյալ սանդղակի.
- 0-30 մլն դրամ ապրանքաշրջանառության դեպքում` 6.5%
- 30-60 մլն դրամ ապրանքաշրջանառության դեպքում` 5.8%
-
60-100 մլն դրամ ապրանքաշրջանառության դեպքում` 5%»:
Հոդված 3.
Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետում «հարկ վճարողները» բառերից հետո ավելացնել «բացառությամբ 8-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«6. 8-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում տնտեսավարող սուբյեկտների համար աշխատավարձի ֆոնդը հաշվարկելապրանքաշրջանառության ծավալի 13% -ի չափով, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» հայասատանի Հանրապետության օրենքի համաձայն:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006թ.-ի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
Ինչպես հայտնի է «Պարզեցված հարկի մասին»օրենքը գործում է 2000թ.-ից եւ անցած 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Բայց այս օրենքի կիրառման արդյունքում մենք հանգում ենք պարադոքսալ մի եզրահանգման, այն է ավելանում է դաշտում ցանկացող տնտեսվարող սուբյեկտների թիվը, բայց համաչափորեն չեն ավելանում ոչ պետական բյուջեի եկամտային մուտքերը այս հարկատեսակի գծով, ոչ էլ սոցիալական ապահովագրության վճարները:
Ներկայացվող օրենքի նախագծի նպատակն է առավել հստակեցնել տնտեսվարող սուբյեկտ եւ հարկային մարմիններ հարաբերությունները, առավել բացառել սուբյեկտիվ մոտեցումները եւ հետեւաբար հզորացնել մեխանիզմները, ինչը եւ կհանգեցնի տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի եւ վճարների արդյունավետության բարձրացմանը: